Անգլիացի գրողը նոր պատմվածքը կհրապարակի՝ 280 թվիթի միջոցով

12:25 • 14.07.14

Անգլիացի գրող Դևիդ Միթչել պատրաստվում է «Անհրաժեշտ տեսակ» վերնագրով նոր պատմվածք հրապարակել, ինչի համար կօգտագործի Twitter միկրոբլոգերի ծառայությունն ու պատմվածքը կներկայացնի 280 թվիթի միջոցով (յուրաքանչյուր թվիթը 140 սիմվոլ է)։


Ստեղծագործությունը կպատմի մի տղայի մասին, ով անչափ շատ է տարվել մոր՝ վալիումի դեղահաբերը (քնաբեր, ցավազրկող) ընդունելով ու աշխարհի վերաբերյալ ենթադրություններ անելով։


Ինչպես նշում է The Gaurdian-ը, «Անհրաժեշտ տեսակը» Twitter սցոկայքում կհրապարակվի մաս առ մաս՝ 7 օրվա ընթացքում։ Հատուկ այդ նպատակով հեղինակը միկրոբլոգերի ցանցում նոր հաշիվ է բացել՝ @david_mitchell։


Աղբյուրը հավելում է, որ նախքան այս Twitter-ում նմանատիպ փորձարկումներ են անցկացրել գրողներ Ջենիֆեր Իգանը, Նիլ Գայմանն ու Ֆիլիպ Փուլմանը։


 

Անգլիացի գրողը նոր պատմվածքը կհրապարակի՝ 280 թվիթի միջոցով