Թուփակ Շակուրի մասին մյուզիքլը Բրոդվեյում ձախողվել է
Բրոդվեյան Holler if Ya Hear Me մյուզիքլը, որը պատմում է ամերիկացի ռեփեր և դերասան Թուփակ Շակուրի կյանքի և ստեղծագործության մասին, կփակվի հուլիսի 20-ին։ Պրոդյուսերները հայտարարել են, որ բեմադրությունը չի կարողացել գրավել անհրաժեշտ քանակությամբ հանդիսատես 6 շաբաթվա ընթացքում, փոխանցում է lenta.ru-ն։
Փորձագետների գնահատականով, Holler if Ya Hear Me-ը դարձել է այն մյուզիքլներից, որոնք վերջին մի քանի տարվա ընթացքում ամենավատն են վաճառվել Բրոդվեյում։ Նախորդ շաբաթ բեմադրությունը հավաքել է մոտ 150.000 դոլար, ինչը կազմում է հնարավոր առավելագույն գումարի 17%-ը։ Դահլիճում զբաղեցված է եղել տեղերի միայն 45%-ը։
Holler if Ya Hear Me-ը ներկայացվում է Palace Theater-ում, ռեժիսորն է Քենի Լեոնը։
Թուփակ Շակուրն առաջին ռեփերն է աշխարհում, ում հուշարձան է կանգնեցվել։ Նա վաճառել է ավելի քան 75 մլն ալբոմ ամբողջ աշխարհում։ Ռեփերը սպանվել է 1996-ին 25 տարեկան հասակում։ Մարդասպաններն այդպես էլ չեն հայտաբերվել։










