Աշխարհի 10 ամենամեծ ու խորհրդավոր քարանձավները՝ լուսանկարներով
Boredpanda.com կայքը ներկայացրել է աշխարհի տարբեր հատվածներում՝ Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, տեղակայված ամենագեղեցիկ ու հզոր քարանձավները, որոնք տեսարաններ են հիշեցնում հեքիաթային աշխարհից կամ սարսափ ֆիլմերից:
Այս շքեղ քարանձավներից մի քանիսը ձևավորվել են կրաքարային ժայռերի արանքով ջրի հոսքի արդյունքում: Կրաքարային զանգվածն աստիճանաբար լուծվում է ջրում՝ ժայռերում ճեղքեր և բացվածքներ առաջացնելով: Միլիոնավոր տարիների ընթացքում այս ճեղքերն էլ ավելի են մեծացել կաթացող ջրի պատճառով՝ ստեղծելով այս խորհրդավոր ու ազդեցիկ հսկա քարանձավները:
Որոշ քարանձավներ միլիոնավոր տարիների ընթացքում կազմավորվել են ծովի կամ լճի ջրերից աստիճանաբար քայքայվելու արդյունքում: Բարեբախտաբար, քարանձավներում իրականացվող գիտարշավների ժամանակ արշավի մասնակիցներին պրոֆեսիոնալ լուսանկարիչ է ուղեկցում, ինչի շնորհիվ էլ այժմ հնարավոր է պատկերացնել բնության այս հուշարձանների վեհությունն ու մեծությունը:
Սոն Դունգ քարանձավը Վիետնամում
Վիետնամի Սոն Դունգ քարանձավն աշխարհի ամենամեծ հայտնի քարանձավն է, որը լի է անթիվ հրաշքներով՝ մեկուսի էկոհամակարգերով, երկրաբանական կազմավորումներով: Սոն Դունգ քարանձավը հայտնաբերվել է պատահաբար՝ 1991-ին: Քարանձավի հատակին հասնելու համար այցելուները պետք է պարանների օգնությամբ իջնեն 80 մետր խորությամբ տարածությունը:



Սառցե քարանձավ Մուտնովսկի հրաբխի մոտակայքում, Ռուսաստան
Նման սառցե քարանձավներն, ինչպիսին Մուտնովսկի հրաբխի մոտակայքում առաջացած քարանձավն է, ձևավորվում են օդանցքներով անցնող ֆումարոլ կոչվող հրաբխային գոլորշու և գազերի շնորհիվ:



Նայկա հանքահորը Մեխիկոյում
Մեխիկոյի Նայկա կոչվող հանքահորային քարանձավը պարունակում է աշխարհին հայտնի ամենամեծ բյուրեղապակին: Բյուրեղապակյա քարանձավը փակ է այցելությունների համար, իսկ լուսանկարներն արվել են դրա մասին վավերագրական տեղեկություններ հավաքելիս:


Իսլանդիայի Vatnajokull սառցե քարանձավը
Քարանձավը գտնվում է Vatnajokull սառցադաշտում, որը Եվրոպայի ամենամեծ սառցադաշտն է: Նման քարանձավներն առաջանում են սառցաջրերի հալոցքի հետևանքով:



Բատու քարանձավը, Մալայզիա
Բատու քարանձավը ժամանակին կիրառվել է անգլիացի և չինացի բնակիչների կողմից: Ներսում առկա կառույցներն ստեղծվել են որպես ճարտարապետական կոթողներ, այժմ այն լի է արձաններով և բաց է այցելությունների համար:

Մենդենհոլ սառցե քարանձավն ԱՄՆ-ում
Ալյասկայի Մենդենհոլ սառցե քարանձավն առաջացել է սառցադաշտի հալոցքային ջրերի հոսքից:

Քարանձավ Պորտուգալիայում
Պորտուգալիայի Ալգարվե շրջանում բազմաթիվ հետաքրքրաշարժ կառուցվածքով քարանձավներ են առաջացել:

Մարմարե քարանձավներ, Պատագոնիա
Պատագոնիայի Մարմարե քարանձավները հայտնի են գեղեցիկ արտացոլանքով, որը փիրուզագույն ջրերն անդրադարձնում են քարանձավի մարմարե առաստաղին:


Էլիսոն քարանձավները, ԱՄՆ
Էլիսոնի քարանձավները գտնվում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում: Այն հիանալի վայր է քարանձավագնացների համար:

«Եղեգնյա սրինգ», Չինաստան
Չինաստանի Գունսի նահանգում գտնվող քարանձավում, որը հայտնի է «Եղեգնյա սրինգ» անունով, այցելություններ են կատարվել դեռևս 1200 տարի առաջ:












