Հետաքրքրաշարժ փաստեր Փարիզի Էյֆելյան աշտարակի մասին
Ֆրանսիայի ամենահայտնի շինությունը՝ Փարիզի Էյֆելյան աշտարակը կառուցվել է ուղիղ 125 տարի առաջ (1889թ.)՝ 2 տարի 2 ամիս և 5 օր տևած շինարարությունից հետո։
businessinsider.com կայքը ներկայացնում է 13 հետաքրքիր փաստ աշխարհի ամենահայտնի աշտարակներից մեկի մասին, որը պետք է իմանա յուրաքանչյուրը։
1. Էյֆելյան աշտարակը Գուստավ Էյֆելի գաղափարը չէ։ Նրա ավագ ինժեներներ՝ Մորիս Կոյչլինը և Էմիլ Նուգիրն են, զբաղվել աշտարակի դիզայնով։ Իսկ Էյֆելը բացարձակ հետաքրքրված չի եղել այդ նախագծով։
2. Էյֆելյան աշտարակը թվերով՝ 300 աշխատող, 18.038 կտոր երկաթե ձուլվածք, 2.5 մլն գամ, կշռում է 10.000 տոննա և ունի մոտ 299.999 մետր բարձրություն։
3. Աշտարակը կառուցվել է որպես ժամանակակից գիտության խորհրդանիշ, կամ, ինչպես Էյֆելն էր ասում, «ոչ միայն ժամանակակից ինժեներիայի արվեստ, այլև արդյունաբերության և գիտության դարաշրջանի արվեստ, որում մենք ապրում ենք»։
4. Իր շինարարության ընթացքում Էյֆելյան աշտարակը եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։
5. Աշատարակի վերելակը բացումից հետո չի աշխատել։ Առաջին 30.000 այցելուները ստիպված են եղել բարձրանալ 1710 աստիճան դեպի աշտարակի գագաթը։ Վերելակները սկսել են գործել մայիսի 26-ից (բացումը եղել է 1889թ. մարտի 31-ին)։
6. Փարիզի բնակիչները ի սկզբանե ատել են Էյֆելյան աշտարակը և անվանել են այն «աչքի փուշ»։
7. Աշտարակը փոխում է իր բարձրությունը՝ կախված տարվա եղանակից։ Քանի որ այն պատրաստված է ձուլված երկաթից, ամռանը արևի տաքության ներքո այն մետաղը լայնանում է, ինչի հետևանքով կառույցը բարձրանում է մոտ 17 սմ-ով։
8. Էյֆելյան աշտարակը նախատեսված է եղել միայն 20 տարի կանգուն մնալու համար, սակայն Ֆրանսիայի կառավարությունը սկսել է օգտագործել այն ռադիո և հետագայում հեռուստահաղորդակցության համար։
9. Աշտարակը ներկված չէ միևնույն գույնով։ Այն ավելի մուգ է ներկված վերևի հատվածում և աստիճանաբար ավելի բաց երանգ է ստանում ներքևի հատվածում։
10. Յուրաքանչյուր 7 տարին մեկ 50-60 տոննա ներկա է պահանջվում աշտարակի համար։
11. Էյֆելյան աշտարակը լոկ տուրիստական վայր չէ։ Այնտեղ կան ամսագրերի գրասենյակներ, փոստ, գիտական լաբորատորիաներ, թատրոն, իսկ առաջին հարկը յուրքանչյուր տարի վերածվում է սառցադաշտի։
12. Այն ամենաշատ այցելություններ ունեցած համալիրն է աշխարհում. այստեղ մոտ 7 մլն այցելու է լինում յուրաքանչյուր տարի։










