Հին ամրոցներ, որոնք պատերազմներ են հաղթահարել (լուսանկարներ)
Միջնադարյան ճարտարապետները, այնուամենայնիվ, հանճարներ էին. նրանք շքեղ ամրոցներ էին կառուցում, որոնք նաև դիմակայում էին պաշարումներին։ Նրանցից մեծ մասը պատերազմներ են հաղթահարել, սակայն մինչ օրս կանգուն են:
AdMe.ru-ն ներկայացնում է 20 առավել հայտնի ամրոցներ, որոնք կառուցվել են միջնադարում և դեռևս կանգուն են:

1. Ռայխսբուրգ, Գերմանիա
Հազարամյա ամրոցն ի սկզբանե եղել է Գերմանիայի Կոնրադ III թագավորի, ապա Ֆրանսիայի Լուի XIV թագավորի նստավայրը:

2. Մոն Սեն Միշել, Ֆրանսիա
Ամրոցը չորս կողմից շրջապատված է ծովերով։ Կառուցվել է 709 թվականին, սակայն մինչ օրս ապշեցուցիչ տեսք ունի:

3. Գոխոստերվից, Ավստրիա
Ամրոցը կառուցվել է IX դարում, որի աշտարակները 160 մ. բարձրություն ունեն ու, կարծես, հսկում են ողջ տարածքը:

4. Բլեդյան ամրոց, Սլովենիա
Ամրոցը 100 մ. բարձրությունից հետևում է Բլեդ լիճը:

5. Գոգենցոլերն, Գերմանիա
Ամրոցը գտնվում է Գոգենցոլերն սարի վրա,ծովի մակերևույթից 2800 մ. բարձրության վրա:

6. Բարսենսե, Իսպանիա
XV դարի կառույց է և 100 տարիների ընթացքում ամրոցը ծառայել է որպես հզոր հրետանային բերդ:

7. Նոյշվանշտայն, Գերմանիա
Լյուդովիկ II-ի ամրոցը կառուցվել է XIX դարում և այս ամրոցի պատերն են ներշնչել Դիսնեյ լենդի հեղինակներին:

8. Մեթոնի, Հունաստան
Վենետիկյան բերդ ամրոցը կառուցվել է XIV դարում, որը թուրքերի դեմ եվրոպացիների մարտական կենտրոնն էր:

9. Խոենշվանգաու, Գերմանիա
Այս ամրոցը կառուցվել է Շվանգաու ասպետի կողմից XII դարում և շատ իշխանավորների՝ այդ թվում նաև Լյուդվիգ II-ի նստավայրն է հանդիսացել:

10. Շիլոնյան ամրոց, Շվեյցարիա
Ամրոցը ռազմանավ է հիշեցնում, XVI դարում այն ծառայել է որպես պետական բանտ, որի մասին Ջորջ Բայրոնը նկարագրել է իր «Շիլոնյան գերին» աշխատությունում:

11. Էյլեն Դոնան, Շոտլանդիա
Ամրոցը տեղակայված է քարքարոտ Լոխ Դույխ կղզու վրա, որը Շոտլանդիայի ամենառոմանտիկ ամրոցն է համարվում և այստեղ բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել:

12. Բոդիամ, Անգլիա
Ամրոցն իր ստեղծման (XVI դար) օրվանից բազմաթիվ սեփականատերեր է փոխել:

13. Գուաիթա, Սան Մարինո
Ամրոցը կառուցվել է XI դարում և գտնվում է անձեռնամխելի Մոնտե Տիտանո լեռան գագաթին:

14. Աղավնատուն, Ղրիմ

15. Ստալկեր. Շոտլանդիա
Ամրոցը կառուցվել է 1320 թվականին և պատկանել է ՄակԴուգալների կլանին:

16. Բրան, Ռումինիա

17. Վիբորգյան ամրոց, Ռուսաստան
Ամրոցը կառուցվել է 1293 թվականին շվեդների կողմից:

18. Կաշել, Իռլանդիա
Այստեղ մ.թ. V դարում բնակվել է Սբ Պատրիկը: Ամրոցի պատերն ականատես են դարձել Օլիվեր Կրոմվելի հեղափոխական զորքերի արյունոտ ճնշմանը:

19. Կիլխուրն, Շոտլանդիա
Ամրոցը տեղակայված է գեղատեսիլ Էյվ լճի ափին:

20. Լիխտենշտայն, Գերմանիա
Ամրոցը կառուցվել է XII դարում և վերջնականապես վերակառուցվել է 1884 թվականին։ Բազմաթիվ ֆիլմերի՝ այդ թվում «Երեք հրացանակիրների» նկարահանման վայրն է հանդիսացել:










