«Ամերիկացի խենթը» մյուզիքլը կցուցադրվի Նյու Յորքում

18:57 • 15.07.14

«Ամերիկացի խենթը» մյուզիքլը կցուցադրվի Նյու Յորքի թատրոնում, իսկ «Երկրորդ տեսարանը» 2015 թվականի գարնանը: Այս մասին հաղորդում է The Guardian-ին:


Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր, «Tony» մրցանակաբաշխության հաղթող Դունկան Շեյքի խոսքով, ով գրել է մյուզիքլի երաժշտությունն ու տեքստերը, ներկայացման մեջ մի փոքր ավելի շատ կլինեն խենթությունը, սարսափը և անորոշությունը:


Նոր ներկայացման նախընտրական փուլը ավելի ուշ կհայտարարեն: Սցենարը կնախապատրաստի դրամատուրգ Ռոբերտո Ագիրե Սակասան, ով նշել է, որ մյուզիքլի Նյու Յորքյան տարբերակը կտարբերվի անգլիականից, որի պրեմիերան տեղի կունենա 2013 թվականին:


Գլխավոր հերոսին կմարմնավորի Մեթ Սմիթը, ով առավել հայտնի է «Doctor Who» սերիալից՝ տասնմեկերորդ բժիշկի դերով: Մյուզիքլը հիմնված կլինի Բրետա Իստոն Էլիսի համանուն գրքի հիման վրա, որն առաջին անգամ հրատարակվել է 1991 թվականին:


Վեպի գլխավոր հերոսը 26-ամյա Պատրիկ Բեյթմենը Նյու Յորքի ներդրումային ընկերության հաջողակ աշխատակից է, ով ազատ ժամանակ տանջանքների է ենթարկում և սպանում մարդկանց:


 

«Ամերիկացի խենթը» մյուզիքլը կցուցադրվի Նյու Յորքում