Քրիստոֆեր Ուոքենը «Փիտեր Փեն» մյուզիքլում կմարմնավորի Կապիտան Կրյուկին

00:30 • 15.07.14

Ամերիկացի դերասան Քրիստոֆեր Ուոքենը «Փիտեր Փեն» հեռուստատեսային մյուզիքլում կմարմնավորի Կապիտան Կրյուկի դերը, որը կցուցադրվի NBC հեռուստաալիքով: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով, նոր հեռուստատեսային շոուի պրոդյուսերները կլինեն Քրեյգ Զադանը և Նիլ Մերոնը:


Ավելի վաղ NBC հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ կնոջ գլխավոր դերը կմարմնավորի Քրիստին Բելը, սակայն այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել:


1954-ին NBC հեռուստաընկերությունն արդեն ցուցադրել է «Փիտեր Փեն» մյուզիքլը, որը բրոդվեյան համանուն ներկայացման հեռարձակումն էր: Շոուն հեռուստացույցի էկրանների մոտ էր հավաքել ավելի քան 65 մլն հանդիսականի:


Քրիստոֆեր Ուոքենը հոլիվուդյան ամենաակտիվ դերասաններից է: Վերջին 10 տարում նա նկարահանվում է տարեկան 5 կինոնկարում: Նա, ընդհանուր առմամբ, նկարահանվել է 90 ֆիլմում:
 

Քրիստոֆեր Ուոքենը «Փիտեր Փեն» մյուզիքլում կմարմնավորի Կապիտան Կրյուկին