Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը կթողարկվի 2015-ին
Paramount Pictures ստուդիան մտադիր է հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հերթական ֆիլմը թողարկել 2015թ. նոյեմբերին։ Սյուսակու Էնդոյի «Լռություն» վեպի էկրանավորման նկարահանումները կանցկացվեն Թայվանում։ Սցենարի հեղինակն է Ջեյ Կոքսը, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմում կնակարահանվեն Լիամ Նիսոնը և Էնդրյու Գարֆիլդը։ Ռեժիսորը նշել է, որ ցանկացել է այս ֆիլմի վրա աշխատել երկար տարիներ. նրա խոսքով՝ դա ամենակարևոր նախագծերից մեկն է. ««Լռություն»-ը զբաղեցնում է իմ մտքերը 1989-ից, երբ ես կարդացի Սյուսակու Էնդոյի համանուն վեպը։ Դա բավականին խորը անձնական ֆիլմ է»,- ասել է Սկորսեզեն։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ 17-րդ դարում 2 քահանաներ ճանապարհորդում են Ճապոնիայում, որտեղ բախվում են բռնության հետ։ Դեռևս նկարահանումները չեն սկսվել, սակայն Սկորսեզեն հույս ունի աշխատանքներն սկսել 2014-ին։










