Սանդրա Բալոքը միայնակ կարողացել է վնասազերծել կողոպտչին

00:05 • 16.07.14

Հունիսին հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքի տուն էր ներխուժել 39-ամյա կողոպտիչ Ջոշուա Ջեյմս Քորբեթը, իսկ միջադեպի մանրամասները նոր են հայտնի դարձել:


Ինչպես գրում է Mirror-ը, պարզվել է, որ հանցագործը դերասանուհու ֆանատիկ երկրպագուն է եղել: Քորբեթը օսկարակիր դերասանուհու լոսանջելեսյան առանձնատուն էր ներխուժել հունիսի 8-ին՝ անցնելով պարսպի վրայով: Դերասանուհին, ով այդ ժամանակ իր սենյակում է եղել, աղմուկ լսելով՝ դուրս է եկել միջանցք, որտեղ նրա առջև հայտնվել է ամբողջովին սև հագած կողոպտիչը:


Տեսնելով հանցագործին՝ դերասանուհին վայրկենապես փակել է դուռը և զանգահարել 911: Զարմանալին այն է, որ տղամարդը չի փորձել հեռանալ դեպքի վայրից, այլ մնալով տանը դիմել է Բալոքին՝ ասելով. «Սենդի, ես շատ եմ ցավում, խնդրում եմ իմ նկատմամբ մեղադրանք մի ներկայացրու»: Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան, և նա ոչ մի վնաս չի հասցրել դերասանուհուն:

 

 

Սանդրա Բալոքը միայնակ կարողացել է վնասազերծել կողոպտչին