Կեղծ «Օսկար» արձանիկներ վաճառած տղամարդն ամերիկյան կինոակադեմիային կվճարի 375.000 դոլար

12:26 • 16.07.14

ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը հաստատել է Ջեյմ դե լա Ռոսայի մեղքը. տղամարդը համացանցային աճուրդներում վաճառել է «Օսկար» արձանիկի 9 կրկնօրինակ, ինչով խախտել է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի հեղինակային իրավունքները։ 2014թ. փետրվարին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ, իսկ հուլիսին որոշվել է պատժամիջոցը, հայտնում է filmpro.ru-ն։

 

Ամերիկյան կինոակադեմիան պահանջում է խստորեն հետևել սեփական իրավունքներին։ Դե լա Ռոսային, ով համացանցում վաճառել է 9 արձանիկ՝ յուրաքանչյուրը 850 դոլար գումարով, պարտավորեցրել են 75.000 դոլար վճարել հեղինակային իրավունքների խախտման և ևս 300.000 դոլար՝ ապրանքանիշի անօրինական օգտագործման համար։
 

Կեղծ «Օսկար» արձանիկներ վաճառած տղամարդն ամերիկյան կինոակադեմիային կվճարի 375.000 դոլար