«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բոլոր հյուրերն այցելում են Փարաջանովի տուն-թանգարան. տնօրեն

22:08 • 16.07.14

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում փառատոնի բոլոր հյուրերը այցելում են կինոռեժիսորի տուն-թանգարան:


«Շատ հաճելի է նրանց տեսնել թանգարանում»,- ասաց Զավեն Սարգսյանը:


Նշենք, որ Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովին՝ նրա 90-ամյակի կապակցությամբ:


Տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ հուլիսի 18-ի երեկոյան «Ոսկե ծիրան» փառատոնի բոլոր հյուրերը կհյուրընկալվեն իրենց մոտ:


«Տուն-թանգարանի այցելուների թվում սովորական տուրիստներ էլ կան, որոնց այցը հոբելյանի հետ կապ չունի»,-ասաց Զավեն Սարգսյանը:



 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բոլոր հյուրերն այցելում են Փարաջանովի տուն-թանգարան. տնօրեն