Շերի համերգային շրջագայությունը կարող է դառնալ ամենահաջողվածներից մեկն ընթացիկ տարում
Ամերիկյան փոփ երգչուհի Շերի՝ Dressed to Kill անվանումով համերգային շրջագայությունը կարող է դառնալ 2014 թվականի ամենահաջողված համերգային շրջագայություններից մեկը, կարծում են Billboard-ում:
Շրջագայության առաջին հատվածի ավարտին` հուլիսի 11-ին, Շերն աշխատել է 54,9 միլիոն դոլար: 610 հազարից ավելի մարդ է այցելել 49 համերգներին, որոնց բոլորի տոմսերն ամբողջությամբ սպառվել են:
Համերգային շրջագայությունը կվերսկսվի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Times Union Center-ում:
68-ամյա Շերն «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի, «Էմմի»-ի, «Ոսկե գլոբուսի»-ի մրցանակակիր է: Նոր շրջագայությունն առաջինն է «հրաժեշտի» համաշխարհային շրջագայությունից հետո, որը տևել է 2002-ից մինչև 2005 թվականը:










