Գործադիրը հաստատեց Դավիթ Մուրադյանին ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնում
Հայաստանի կառավարությունը Դավիթ Մուրադյանին հաստատեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտորի պաշտոնում:
Կառավարության նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ասաց, որ Դավիթ Մուրադյանի հետ կկնքվի հինգ տարվա աշխատանքային պայմանագիր:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը տեղի էր ունեցել հունիսի 2-ին կայացած Կառավարման խորհրդի նիստում, որտեղ Մուրադյանը ներկայացրել է իր ծրագիրը»,- ասաց Աշոտյանը:
Բուհում ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից` նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի վաղաժամ մահից հետո:










