Մահացել է նկարիչ Հենրիկ Մամյանը
Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նշենք, որ Հենրիկ Մամյանը 80 տարեկան էր: Նա ծնվել է 1934թ-ի ապրիլի 24-ին: 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։
Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների: 1965թ-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները: Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։










