Վեցօրյա Jazz CONVERSation՝ ջազի բոլոր սիրահարների համար

17:38 • 17.07.14

Կոնվերս Բանկը՝ Ոսկե ծիրան կինոփառատոնի հետ համընթաց կազմակերպել է հերթական երաժշտական երկխոսություն՝ Jazz CONVERSation: Յուրաքանչյուր ամառվա ամենասպասված իրադարձություններից մեկի՝ Ոսկե ծիրանի, ֆիլմերի ցուցադրությունից անմիջապես հետո Շարլ Ազնավուրի հրապարակում հայաստանյան բենդերը նվագում են ջազ:


Վեցօրյա Jazz CONVERSation-ի շրջանակներում բեմում հանդես եկան և լեգենդար Լևոն Մալխասյանն ու Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ , և Camarados, Hayway, Traffic Jam բենդերը: Իսկ հուլիսի 18-ին Jazz CONVERSation-ը կավարտվի Ռուբեն Սատթյան բենդի կատարումներով:


«Կոնվերս Բանկը երաժշտական երկխոսություններ է կազմակերպում արդեն չորրորդ տարին շարունակ: Երաժշտության և առհասարակ մշակույթի զարգացումը յուրաքանչյուր երկրի զարգացման կարևորագույն գործոններից է, այդ իսկ պատճառով մենք միշտ հետևողական ենք եղել մշակութային նախագծերի աջակցման մեր ծրագրերում»,- նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:


2011-ին Կոնվերս Բանկի ևս մեկ Jazz CONVERSation-ի շրջանակներում հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: 2012-ին Բանկը կազմակերպեց Rock CONVERSation համերգը՝ Empyray խմբի մասնակցությամբ: 2013 թվականին հերթական Classical CONVERSation-ը նվիրված էր Արամ Խաչատրյանի 110 և Կոնվերս Բանկի 20-ամյակին: Բանկը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ աշխարահահռչակ հայ կոմպոզիտորին նվիրված:

 

Վեցօրյա Jazz CONVERSation՝ ջազի բոլոր սիրահարների համար