Օսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդը ֆիլմ կնկարահանի The Beatles խմբի մասին

11:26 • 17.07.14

Օսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդը վավերագրական ֆիլմ կնկարահանի բրիտանական The Beatles խմբի մասին, հայտնում է Интерфакс-ը։


Ֆիլմը նվիրված կլինի 1960-1966թթ. խմբի շրջագայություններին։ Ռեժիսորի գնահատականով՝ ֆիլմում կընդգրկվի 12-20 համերգային ելույթ։ Նախագծի աշխատանքներում կներառվեն խմբի նախկին անդամներ Փոլ Մաքարթնին և Ռինգո Սթարը, ինչպես նաև Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն և Ջորջ Հարիսոնի այրի Օլիվիան։ Ֆիլմը դեռևս չունի անվանում։ Սպասվում է, որ այն վարձույթում կհայտնվի 2015թ. վերջին։

 

Հովարդն ասել է, որ Beatles-ի մասին ֆիլմի վրա աշխատելն իր համար պատիվ է՝ նշելով, որ «լիվերպուլյան քառյակի» ազդեցությունը մշակույթի և մարդկության վրա հսկայական է։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը մտադիր է ուսումնասիրել խմբի հայտնիության ֆենոմենը՝ հիմնվելով ժամանակաշրջանի սոցիալական և քաղաքական ենթատեքստի վրա։

 

Ռեժիսոր Ռոն Հովարդը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպես «Բանականության խաղեր», «Նոկդաուն», «Դա Վինչիի կոդը», «Հրեշտակներ և սատանաներ», «Ապոլոն-13»։ «Բանականության խաղեր» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի։
 

Օսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդը ֆիլմ կնկարահանի The Beatles խմբի մասին