Գեղեցիկ կանանց պատկերներ, որոնք իրականում գերիրական յուղանկարներ են (լուսանկարներ)

16:36 • 17.07.14

Նյու Յորքում բնակվող հրեա նկարիչ Յիգալ Օզերին ամենից շատ սիրում է պատկերել գեղեցիկ կանանց։ Նրա աշխատանքներին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանք հմուտ լուսանկարչի ֆիքսած կադրեր են, սակայն իրականում այդ պատկերներն Օզերի վրձնին պատկանող յուղանկարներ են։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, կասկածից վեր է այն փաստը, որ հրեա արվեստագետը հիպերռեալիզմը տեղափոխել է նոր մակարդակի վրա։ Նրա աշխատանքներն այնքան կատարյալ են, որ անհնար է դրանց վրա վրձնի գեթ մեկ հետք նկատել։

 

Տղամարդը պատմել է, որ աշխատանքային գործընթացը սկսում է գեղեցիկ կանանց բնության գրկում լուսանկարելով։ Այնուհետ իր ստուդիայում նա օրեր շարունակ փորձում է լուսանկարի ճշգրիտ կրկնօրինակը ստանալ յուղանկարի տեսքով։

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


 

Գեղեցիկ կանանց պատկերներ, որոնք իրականում գերիրական յուղանկարներ են (լուսանկարներ)