Շակիրան պատրաստվում է կրկին մայր դառնալ. ԶԼՄ-ներ
Կոլումբիայի ԶԼՄ-ները հաստատել են իրենց հայտնի հայրենակցուհի՝ երգչուհի Շակիրայի 2-րդ հղիության մասին շրջանառվող լուրերը։ Ինչպես նշում է Fox News Latino-ն, երգչուհին այժմ գտնվում է հղիության 3-րդ ամսում։
Պարբերականը մեկնաբանության համար դիմել է Շակիրայի ու նրա ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի ներկայացուցիչներին, սակայն վերջիններս հրաժարվել են խոսել։
Քաջատեղյակ աղբյուրը մանրամասնում է, որ աստղն արդեն որոշակի փոփոխություններ է մտցրել իր աշխատանքային գրաֆիկում և սննդակարգում, ինչը պայմանավորված է հղիությամբ։
Fox News Latino-ն հավելում է, որ 37-ամյա Շակիրայի ու 27-ամյա Պիկեի առաջնեկը՝ Միլանը, լույս աշխարհ է եկել 2013թ. հունվարին։












