Գիտնականները տզի նորահայտ տեսակը կոչել են Ջենիֆեր Լոպեսի անունով
Չեռնոգորիայի համալսարանի կենսաբանների թիմը Պուերտո Ռիկոյում հայտնաբերած ջրային տզի նոր տեսակն անվանակոչել է հայտնի ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսի պատվին։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կենսաբան Վլադիմիր Պեսիչն իրենց արտառոց որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ հետազոտության ողջ ընթացքում թիմը լսել է Լոպեսի երգերը, ով, ի դեպ, պուերտոռիկական արմատներ ունի։
Աղբյուրը հավելում է, որ անչափ հետաքրքիր կլիներ իմանալ երգչուհու արձագանքն այն փաստին, որ իր անունով տիզ են անվանակոչել։









