Հենակետում զոհված զինծառայողի սպանության կասկածանքով նրա ծառայակիցն է ձերբակալվել

17:15 • 18.07.14

N զորամասի մարտական հենակետում հուլիսի 18-ին ժամկետային զինծառայող, մահացու հրազենային վիրավորումից մահացած շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:


Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: