Քարվաճառցի երիտասարդին սպանել են ադրբեջանցի դիվերսանտները. ԼՂՀ ԳԴ. Panorama.am
17-ամյա Սմբատ Ցականյանը առևանգվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ Գլխավոր դատախազությունը` հիմնվելով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վրա, տեղեկացնում է Panorama.am–ը:
Մանրամասները կարդացեք այստեղ։










