Երևանում հուլիսի 19-ին կանցկացվի «Ձմերուկ» փառատոնը

17:35 • 18.07.14

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում հուլիսի 19-ին` ժամը 18.00-ին, Կարապի լճում տեղի կունենա «Ձմերուկ» փառատոնը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումն իր շուրջը կհամախմբի նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և պարզապես ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին:


Միջոցառման ընթացքում ձմերուկի մատուցման ու դիզայնի յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ կոմպոզիցիաներ կպատրաստեն:


Երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները:


 

Երևանում հուլիսի 19-ին կանցկացվի «Ձմերուկ» փառատոնը