Մալայզիական Boeing-ը կարող էին շփոթել Սու-25-ի հետ. նոր վարկած
Ողջ աշխարհում փորձում են պարզել Ուկրաինայի տարածքում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով 298 մարդ էր զոհվել:
«Անխոս, միայն ուկրաինական բանակն այդ գոտում ուներ այնպիսի զենքեր, որով հնարավոր էր խփել այդ ինքնաթիռը: Չի բացառվում, որ այն այլ ինքնաթիռի տեղ են դրել, քանի որ ուկրաինական բանակն այժմ «Սու-25» ինքնաթիռների որս է սկսել, և հնարավոր է, որ նրանք մտածել են, թե դա թիրախ է»,- ասել է փորձագետ Իվան Կոնովալովը:
Հարցին, թե ինչպես է հնարավոր շփոթել այդ երկու օդանավները, Կոնովալովը բացատրել է. «Երբ դուք նայում եք փոքր էկրանին, դրա վրա կետեր են հայտնվում: Իսկ երբ ինքնաթիռը վայրէջքի է գնում, մեծացնում է արագությունը և կարող է «Սու-25» հիշեցնել: Նրանք տեսել են կետն ու սխալը տեղի է ունեցել»:
Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին պաշտոնյա Սերգեյ Բալաբանովը, որը մի քանի տարի զբաղվել է Սև ծովի վրա խփված ռուսական Ту-154 ինքնաթիռի գործով, ասում է, որ Ուկրաինայի բոլոր հրթիռները ժամկետանց են և դրանց օգտագործման ժամկետն ավարտվել է դեռևս 2001-ին: Նրա կարծիքով՝ կարող է տեղի ունեցած լիներ հրթիռի ավտոմատ արձակում:
Բացի այդ, արձակման ընթացքում կարող են ճիշտ որոշած չլինել թիրախն ու զեկուցել Պորոշենկոյին, որն էլ հրաման տա ինքնաթիռը խփելու: Բացի այդ, փորձագետի խոսքերով, չի կարելի բացառել նաև մարդկային գործոնը:
Սերգեյ Բալաբանովի խոսքերով՝ անգամ սև արկղերի վերծանումը ամբողջությամբ լույս չի սփռի տեղի ունեցածի վրա:










