Լեդի Գագայի նախկին օգնականը նրա մասին հուշեր կգրի

19:53 • 18.07.14

Երգչուհի Լեդի Գագայի նախկին օգնական Ջենիֆեր Օ'Նիլը երգչուհու մասին «The Fame Monster» վերնագիրը կրող հուշերի ժողովածու կհրապարակի։ Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:


Օ'Նիլը փոփ երգչուհու մոտ որպես օգնական ծառայել է երկու տարի` 2009-ից մինչև 2011 թվականը: Օգնականի խոսքով՝ ինքը ստիպված է եղել աշխատել օրական 24 ժամ և շաբաթը յոթ օր, երբեմն նույնիսկ քնել է իր գործատուի հետ միևնույն անկողնում, քանի որ երգչուհին չի կարողացել միայնակ քնել:


Օգնականի պարտականությունների մեջ են մտել նաև երգչուհուն նրա դեղորայքն ընդունելու ժամերի հիշեցումը, առավոտյան քնից արթնացնելը և այլն։


2011 թվականին Օ'Նիլը Լեդի Գագայի դեմ հայտ է ներկայացրել դատարան՝ պահանջելով վճարել արտաժամյա աշխատանքի դիմաց, 2013 թվականին երգչուհին այդ հարցը լուծել է խաղաղությամբ:


Ջենիֆեր Օ'Նիլի ձեռագրի հրատարակությամբ կզբաղվի ամերիկյան Simon & Schuster հրատարակչական ընկերությունը:


 

Լեդի Գագայի նախկին օգնականը նրա մասին հուշեր կգրի