ԱՄՆ-ում կարծում են՝ «Boeing-777»-ը կործանելու հարցում ապստամբներին օգնել են ռուս մասնագետները
Հրթիռը, որն Ուկրաինայի երկնքում Malaysia Airlines ավիաընկերության պատկանող «Boeing-777» ուղևորատար ինքնաթիռի խփվելու պատճառ է դարձել, արձակվել է ռուս մասնագետների օգնությամբ. ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
Նրա խոսքերով՝ «Բուկ» համակարգերը չափազանց բարդ են, որպեսզի Դոնեցկի զինյալ կամավորականները կարողանային ինքնուրույն կառավարել դրանք:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները, առանց անուններ հրապարակելու հայտարարել էին, որ ԱՄՆ-ն հակված է այն տեսակետին, որ հրթիռներն արձակվել են ուկրաինական անջատողականների կողմից:
«Մենք հստակ ապացույցներ չունենք, որ դա արել են ապստամբները, սակայն որոշ բաներ վկայում են հենց այդ վարկածի օգտին»,- ասել է աղբյուրը:
«Boeing-777»-ը Ուկրաինայի տարածքում կործանվել էր երեկ՝ ռուս-ուկրաինական սահմանի մոտ: Ավիավթարի պատճառով զոհվել են բոլոր 283 ուղևորներ և անձնակազմի 15 անդամները:










