«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում վարպետության դաս է անցկացրել հույն հայտնի գրող Պետրոս Մարկարիսը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր Երևանում սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս է անցկացրել հույն հայտնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը: Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքից:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս անցկացրեց ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը,
հուլիսի 15-ին՝ ռեժիսորական արվեստի դաս է անցկացրել չին հռչակավոր ռեժիսոր Ցզյա Չժան-կեն, իսկ երեկ՝ Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան՝ «Աֆրո-ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը թեմայով:
Վաղը՝ հուլիսի 19-ին, դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:
Վարպետության բոլոր դասերը տեղի են ունենում «Նաիրի» կինոթատրոնում և «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է:










