Մերկելը Ֆրանսիային կոչ է արել խուսափել ՌԴ-ին ուղղաթիռներ տեղափոխող «Միստրալ» նավեր տրամադրելուց
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ֆրանսիային կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանին ուղղաթիռներ տեղափոխելու համար նախատեսված «Միստրալ» նավեր տրամադրելուց:
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, այդ առաջարկությունը պայմանավորված է Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարով:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանին ուղղաթիռներ տեղափոխող նավերի տրամադրումը պետք է դադարեցնել, չնայած գործող պատժամիջոցները դա չեն արգելում:
«Ռոսօբորոնէքսպորտի» և ֆրանսիական DCNS ընկերության միջև համապատասխան համաձայնագիրը կնքվել է 2011թ.-ին:










