Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ զորքն ուկրաինական ճգնաժամին չի միջամտելու

22:04 • 18.07.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ զինծառայողները չեն մասնակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը. տեղեկացնում է gazeta.ru-ն:


Օբամայի խոսքերով՝ ինքն ամերիկյան զինծառայողների դերակատարություն Ուկրաինայի իրադարձություններում չի տեսնում:


ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել Ուկրաինայում հրադադար հաստատել՝ մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման դեպքն ուսումնասիրելու համար:


Նշվում է, որ երեկ Ուկրաինայի տարածքում կործանված մալայզիական ինքնաթիռում ԱՄՆ առնվազն մեկ քաղաքացի է զոհվել: