Պուտինը կոչ է արել Ուկրաինայում հակամարտող կողմերին դադարեցնել մարտերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, գրում է Газета.ru-ն։
«Ուկրաինայում պետք է որքան հնարավոր է արագ խաղաղություն հաստատվի, պետք է որքան հնարավոր է արագ շփումներ հաստատվեն հակամարտող բոլոր կողմերի միջև»,- հայտարարել է նախագահը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, ինչպես նաև տեղական ուղղափառ եկեղեցիների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանում մեծ անհանգստությամբ և ցավով են հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում։ «Դա սարսափելի է, դա ողբերգություն է»,- ընդգծել է Պուտինը։
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ն կոչ էր արել դադարեցնել կրակն Ուկրաինայում՝ մալայզիական ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննության համար։ Օդանավը կործանվել է հուլիսի 17-ի երեկոյան, ռուս-ուկրաինական սահմանին։










