Տուրչինովը խնդրում է օգնել Ուկրաինային ժամանակակից զենքով. ԶԼՄ-ներ

17:59 • 18.07.14

Ուկրաինայի գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, մեկնաբանելով Դոնեցկի շրջանում կործանված մալայզիական օդանավի հետ կապված իրավիճակը, կոչ է արել միջազգային հանրությանը ժամանակակից զենք մատակարարել Ուկրաինա։ Այդ մասին խոսնակը գրել է Facebook-ում, գրում է ria.ru-ն:

 

«Մենք դիմում ենք ողջ քաղաքակիրթ աշխարհին. եկել է ուկրաինացիներին ոչ միայն կարեկցելու, այլև նրանց ռազմատեխնիկական ոլորտում օգնելու ժամանակը»,- գրել է քաղաքական գործիչը սոցիալական ցանցում:

 

Հինգշաբթի երեկոյան հայտնի է դարձել մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման մասին։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: