ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանը հասանելի է դարձրել նացիստական հանցագործությունների մասին ՄԱԿ-ի գաղտնի արխիվը

15:15 • 18.07.14

Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանը հասանելի է դարձրել նացիստական հանցագործությունների մասին ՄԱԿ-ի գաղտնի արխիվը, գրում է Газета.ru-ն։


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախկին նացիստների և այլ ռազմական հանցագործների նկատմամբ հետաքննությունները ներկայացվել են հազարավոր նյութերում։ Այդ փաստաթղթերն անհասանելի են եղել հանրության համար մոտ 70 տարի։ Այժմ դրանց կարելի է ծանոթանալ Վաշինգտոնի թանգարանում։

 

Խոսքը ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով հանձնաժողովի արխիվի մասին է, որը ներառում է 370.000 էջ փաստաթուղթ, որոնք կազմվել են 1943-1949թթ. և նվիրված են նացիստների գործունեությանը, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերի, Հենրիխ Հիմլերի և Յոզեֆ Մենգելի։ Դրանք զեկույցներ են, նամակագրություն, ֆիլմեր և այլ նյութեր։
 

ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանը հասանելի է դարձրել նացիստական հանցագործությունների մասին ՄԱԿ-ի գաղտնի արխիվը