Ebay աճուրդում է հայտնվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը
Ebay օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը: Կայքը տեղեկություն չի տրամադրում կտավի սեփականատիրոջ մասին, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում:
Համաձայն կայքի, կտավը բնօրինակ է` նկարչի ստորագրությամբ:










