23-ամյա քաղաքացին բարձրացել է Արագածն ու մոլորվել է
Հուլիսի 19-ի՝ ժամը 15։20-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գ. Մ.-ն (23 տ.) բարձրացել է Արագած լեռը և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արագած գյուղի մոտակա դաշտում՝ Արագած լեռան ստորոտին, հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Գ. Մ.-ին և ուղեկցել դեպի գյուղ:










