Boeing-ի կործանման վայրում աշխատանքն են սկսել փորձագետ-քրեագետները

13:21 • 19.07.14

Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing օդանավի կործանման վայրում աշխատանքն են սկսել ուկրաինացի փորձագետ-քրեագետները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը։

Նրանք ուսումնասիրում են վթարի վայրը։

 

Ուկրաինայի կառավարությունը հետաքննությանը մասնակցության նպատակով հրավիրել է Մալայզիայի և Նիդեռլանդների ավիաղեկավարության, Եվրահանձնաժողովի, ICAO-ի՝ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության, Eurocontrol-ի և NTSB-ի ներկայացուցիչներին։

 

Հիշեցնենք, որ օդանավի կործանման հետևանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ, այն իրականացնելիս է եղել Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։