Boeing-ի կործանման վայրը պահպանում են աշխարհազորայինները. ինքնահռչակ ԴԺՀ
Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ի երեկոյան մալայզիական Boeing օդանավի կործանման վայրը պահպանում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զինված ուժերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԴԺՀ-ի մամուլի ծառայությունը։
«Ամբողջ շրջանը, որտեղ գտնվում են օդանավի բեկորներն ու զոհերի դիերը, ողբերգությունից հետո շղթայվել է մեր աշխարհազորայիններով՝ օբյեկտիվ հետաքննության համար այնտեղ մուտքը թույլ չտալու, ինչպես նաև փորձագետների անվտանգությունը երաշխավորելու նպատակով»,- ասել է ինքնահռչակ ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը։
Նրա խոսքով՝ ԴԺՀ ՊՆ-ն բավականաչափ ուժեր և միջոցներ է հատկացրել կործանման վայրում առկա խնդիրների լուծման համար։
Հիշեցնենք, որ օդանավի կործանման հետևանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ։ Օդանավում գտնվել են մի քանի երկրների քաղաքացիներ, այն իրականացնելիս է եղել Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։










