Արմավիրի Արագած գյուղի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

09:18 • 19.07.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.09-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ ջրանցքում, առկա է ջրահեղձված տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը:
 

Ըստ ԱՒՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: