ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ապակու ճաքի պատճառով

09:44 • 19.07.14

Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Բոստոն թռչելիս ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Հարավային Կարոլինայում։


Ինչպես նշում է Лента-ն, վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռի առջևի մասի պատուհանին առկա ճաքը։ Հայտնի է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, և որևէ տուժած չկա։

 

Ճաքի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ. այժմ մասնագետներն իրականացնում են նորոգման աշխատանքներ։