Շուտով մեր ժողովուրդը կօգտվի բոլոր այն բարիքներից, որ իր քաղաքացիներին տալիս է Եվրոպան. Ղարիբաշվիլի

15:00 • 19.07.14

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե իրենք պետք է համառորեն աշխատեն, որպեսզի իրենց արժանի տեղը զբաղեցնեն միասնական եվրոպական ընտանիքում, տեղեկացնում է Грузия online-ը:

 

«Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումով մեզ համար սկսվում է եվրաինտեգրման նոր փուլ՝ հետաքրքիր և մարտահրավերներով լի ճանապարհ դեպի Եվրոպա, ինչը մեզնից՝ կառավարությունից, քաղաքական ուժերից և հասարակությունից մեծ ջանքեր և հավատարմություն կպահանջի: Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի հայտնվենք այնտեղ, որտեղ տեսնում ենք մեր զարգացման հեռանկարը, որտեղ մեզ անվտանգ և պաշտպանված կզգանք»,- ասել է Ղարիբաշվիլին:


Վարչապետը հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի եվրաինտեգրման նախագիծն է, որը պետք է իրագործվի:

 

«Այդ նախագիծը նախատեսում է ժողովրդավարական սկզբունքներին հավատարմություն, և ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը շուտով կկարողանա օգտվել բոլոր այն բարիքներից, որոնք իրենց քաղաքացիներին տալիս են Եվրոպայի երկրները»,-ասել է Ղարիբաշվիլին: