Մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ–ի հովանու ներքո ԼՂ խնդրի կարգավորմանը. Բաքվում Իտալիայի դեսպանատուն
Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում տեղադրվել է հայտարարություն,
որտեղ, մասնավորապես ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի նախագահի` Հռոմ
կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ
հայտարարության կամային մեկնաբանությունները` հարկ ենք համարում ընդգծել,
որ որևիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի
եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ միասնական
կոնսոլիդացված դիրքորոշմանը և վերահաստատում է իր վստահությունը վարվող
բանակցային գործընթացին և դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին,
աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի,
Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող
ջանքերին»:










