Կադիրովը հրապարակել է մահացած Դոկու Ումարովի լուսանկարը
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում, ինչպես նա է վստահեցնում, պատկերված է մահացած գրոհային Դոկու Ումարովը, հայտնում է korrespondent.net-ը։
Կադիրովը գրել է, որ նախկինում ևս հայտնել է հատուկ գործողության ընթացքում գրոհայինի ոչնչացման մասին, սակայն ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները կասկածի տակ են առել այդ տեղեկությունը։
«Նրանք ասում էին, որ դին չկա։ Իսկ մենք ունեինք նրա ոչնչացման մասին անհերքելի ապացույցներ։ Ավելի ուշ մահվան փաստը պաշտոնապես հաստատվեց։ Իսկ այժմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հավատալ, որ այդ առնետը դեռ ողջ է, մենք կարող ենք ցույց տալ նրան մահվանից հետո»,- գրել է նա։
Դոկու Ումարովը Հյուսիսային Կովկասում գրոհայինների պարագլուխն է եղել։











