Լուգանսկում մեկ օրում 16 մարդ է զոհվել, վիրավորվել է ավելի քան 60–ը
Ուկրաինական Լուգանսկում անցնող օրվա րնթացքում զոհվել է 16, վիրավորվել է ավելի քան 60 մարդ. ասված է Լուգանսկի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքում:
«Քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվել է 16 մարդ (3 կին, 13 տղամարդ): Նրանք խաղաղ բնակիչներ են: Վիրավորվել է 66 բնակիչ: Անցնող օրվա ընթացքում շտապօգնությունը 156 ահազանգ է ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քաղաքում սուգը շարունակվում է:
Նախօրեին հաղորդվել էր, որ մեկ օրվա ընթացքում Լուգանսկում 44 մարդ էր զոհվել՝ այդ թվում մեկ երեխա:










