Ուկրաինական զորքերը գրավել են Լուգանսկը.լրատվամիջոցներ
Ուկրաինական զորքերը մտել են Լուգանսկ, որն ավելի վաղ վերահսկում էին զինյալ ապստամբները: Տեղեկությունը, որը տարածել է ուկրաինական LB.ua կայքը, վերահրապարակել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Կայքը, հղում անելով Լուգնասկի մոտ մարտերին մասնակցած մարտիկներից մեկին, տեղեկացնում է, որ ուկրաինական զորքերը գրավել են Լուգանսկը: Տեղեկություն կա նաև այն մասին, որ մարտերի ընթացքում սպանվել է անջատողականների առաջնորդներից մեկը՝ Ալեքսեյ Սոկոլը: Այսօր Լուգանսկի քաղաքային խորհուրդը հայտարարել էր, որ անցնող օրվա ընթացքում քաղաքում զոհվել է 44 մարդ:










