Վրացի հաղորդավարն ուղիղ եթերում Ռուսաստանը «խոզերի երկիր» է անվանել

09:55 • 19.07.14

Վրացական «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության հաղորդավար Դիմա Օբոլաձեն ուրբաթ ուղիղ եթերում վիրավորել է Ռուսաստանին ու երկրի քաղաքացիներին, հայտնում է Взгляд-ը։

 

«Ռուսաստանը խոզերի երկիր է։ Նրանք բոլորը խոզեր են»,- ասել է նա հուլիսի 17-ի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանին մալայզիական օդանավի կործանման մասին խոսելիս։

 

Նրա մեկնաբանությունից հետևել է, որ հենց Ռուսաստանն է մեղավոր ողբերգության համար։

 

Ուկրաինայի Դոնեցկի շրջանում ավիավթարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ։ Մի շարք երկրներ կատարվածի համար մեղադրում են ռուսամետ անջատողականներին։