Պուտինի ժողովրդականությունը հասել է վերջին տարիների ռեկորդային ցուցանիշի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը ռուսների շրջանում հասել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշին. տեղեկացնում է rbc.ru-ն:
Լրատվամիջոցի հավաստմամբ՝ այդ մասին են վկայում ամերիկյան Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումները:
Ռուսաստանի նախագահի ժողովրդականության աճը հարցման հեղինակները բացատրում են ռուսների ազգային հպարտությամբ՝ 2014թ.-ի մարտին Ղրիմը Ռուսաստանի միացնելու կապակցությամբ:
Հարցմանը մասնակցած ՌԴ քաղաքացիների 83%-ը նշել են, որ ողջունում են Պուտինի որոշումները:
2008թ.-ից հետո առաջին անգամ ռուսների մեծ մասը՝ (73%) ենթադրում է, որ երկրի ղեկավարությունը քաղաքական ճիշտ ուղեգիծ է ընտրել:
Չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներին՝ ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք կարծում են, որ երկրի տնտեսությունն աճում է:
ՌԴ քաղաքացիների78%-ը նշել է, որ վստահ է պետության մարտունակության վրա, 64%-ը նշել է, որ վստահում է երկրի կառավարությանը և 39 %-ը վստահություն է հայտնել երկրում անցկացվող ընտրությունների արդարության հարցում:










