Ազատամարտիկին ծեծելով սպանելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

12:35 • 19.07.14

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում հուլիսի 13-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու համար երկու քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին Tert.am-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանությունից:

 

Ձերբակալվածները Երևանի Կարախանյան փողոցի բնակիչներ, 31-ամյա Գևորգ Սարգսյանը և 24-ամյա Սարգիս Ղուկասյանն են:

 

Ոստիկանության փոխանցած տեղեկության համաձայն՝ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: