«Ոսկե ծիրանն» ամփոփել է կինոփառատոնի մրցույթի արդյունքները

13:47 • 20.07.14

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը ամփոփել և հրապարակել է կինոփառատոնի տարբեր անվանակարգերում մրցանակները:


«Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում «Ոսկե ծիրանի» 1-ին մրցանակին է արժանացել Ուկրաինան ներկայացնող «Ցեղը» ֆիլմը, որի ռեժիսորն է Միրոսլավ Սլաբոշպիցկին:
Այս անվանակարգում «Արծաթե ծիրան»՝ 2-րդ մրցանակին արժանացել է վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին՝ իր «Կույր ժամադրություններ» ֆիլմի համար։


Ժյուրիի հատուկ մրցանակին այս անվանակարգում արժանացել է Մեծ Բրիտանիա–Իտալիա համատեղ արտադրության «Նատյուրմորտ» ֆիլմը, որի ռեժիսորն է Ուբերտո Պազոլինին:


«Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում առաջին մրցանակին արժանացել է Իտալիա-Ֆրանսիա համատեղ արտադրության «Քարե գետը» ֆիլմը, որի ռեժիսորն է Ջիովանի Դոնֆրանչեսկոն, իսկ երկրորդ մրցանակին արժանացել է Լեհաստանի ու Գերմանայի արտադրության «Դոմինոյի էֆեկտը» ֆիլմը, որի ռեժիսորն են Էլվիրա Նևերան և Պյոտր Ռոսոլովսկին:


«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»՝ 1-ին մրցանակի արժանացել է «Թեև գիտեմ, որ գետը չորացել է» ֆիլմը, որի ռեժիսորն է Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)։


Այս անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակը տրվել է Հունաստանը ներկայացնող Ասմինա Պրոեդրուի «Կարմիր Հալքը» ֆիլմին:


«Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջին՝ «Ոսկե ծիրան» մրցանակը հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ» ֆիլմին է, որի Հայաստան-Լիտվա արտադրության է:


Եվս մեկ «Ոսկե ծիրան» տրվել է ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի՝ «Կաթնեղբայր» կարճամետրաժ խաղարկային ֆիլմին՝ Լեհաստան-Հայաստան արտադրության: Ի դեպ, այս ֆիլմը առաջին մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար:


Երկրորդ մրցանակ կամ «Արծաթե ծիրան» է ստացել Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» լիամետրաժ-խաղարկային ֆիլմը՝ Հայաստանի արտադրության:


Դիպլոմ է տրվել ԱՄՆ–ն ներկայացնող Հայկ Քոչարյանի «Նորմալ եղիր, խնդրում եմ» ֆիլմը:


«Ֆիպրեսկի մրցույթ» անվանակարգում կրկին մրցանակի է արժանացել «Ցեղը» ֆիլմը: Իսկ «Էկումենիկ» մրցույթում՝ Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» ֆիլմը:


Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)։


 

«Ոսկե ծիրանն» ամփոփել է կինոփառատոնի մրցույթի արդյունքները