Ռուսամետ ապստամբը հայտարարել է, որ Boeing 777-ի սև արկղերը Դոնեցկում են

16:29 • 20.07.14

Ռուսամետ ապստամբը, ով իրեն կոչում է «Նովորոսիա» կամ Նոր Ռուսաստան, Twitter-ում հաղորդագրություն է գրել այն մասին, թե Malaysia Airlines-ի կործանված ինքնաթիռին պատկանող սև արկղերը բերվել են Արևելյան Ուկրաինայի Դոնեցկ քաղաք, հաղորդում է Reuters-ը:


Սերգեյ Կավտարաձեն՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, որը տարածել է նաև ռուսական Interfax լրատվական գործակալությունը:


Ապստամբները հայտարարել են, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետը շուտով մամուլի ասուլիս կունենա:


Անցած ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է վերցնել սև արկղերը: Շաբաթ օրը Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է իրեն վերցնել «սև արկղերը»: Նախարարի խոսքերով՝ դրա համար Ուկրաինա է ժամանել մասնագետների խոշոր խումբ:


Միևնույն օրը ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ երբ ձայնագրիչները գտնվեն, ապստամբները դրանք կփոխանցեն միջազգային կազմակերպությունների մասնագետներին: