Boeing 777 օդանավի կործանման վայրում 223 դի է հայտնաբերվել
Ուկրաինայի Դոնեցկ շրջանում Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 օդանավի կործանման վայրում 223 մարդու դի է հայտնաբերվել: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը բանակցություններ է վարում մարմինները գնացքով Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածք ուղարկելու շուրջ:
«Գնացքում 192 դի կա, դրան գումարած 20 մարմնի մաս: Այս պահին երկխոսություն է վարվում, որպեսզի գնացքը բաց թողնեն»,- ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին վթարված օդանավով թռչելիս է եղել 298 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 15 անդամ: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր 196 դի հայտնաբերելու մասին:










