Boeing-ի ընկնելու վայրում չկա ինքնաթիռի մի մասը. ԵԱՀԿ ներկայացուցիչ
Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոցյուրկոն բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ Boeing 777-ի ընկնելու հատվածում չկա ինքնաթիռի մի մասը, գրում է korrespondent.net-ը:
«Մենք տեսնում ենք, որ ընկնելու հատվածում չկա ինքնաթիռի մի մասը: Մենք փաստագրում ենք դա»,- հայտարարել է Բոցյուրկոն:
Բրիֆինգի ժամանակ նա նաև նշել է, որ դիտորդները չգիտեն, թե աղետի վայրում քանի մարմին կա: «Ընկնելու վայրում դեռ մնում են մարմիններ: Դրանք հավաքում են փրկարարները»,- հավելել է Բոցյուրկոն:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, հուլիսի 18-ին ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգի առաքելությունը ժամանել է վթարի վայր՝ մոնիթորինգ անցկացնելու նպատակով, սակայն նրանց աշխատանքի դաշտը շատ սահմանափակ է: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները, ում հսկողության տակ է գտնվում վթարի վայրը, թույլ են տվել առաքելությանը աշխատել միայն մի քանի վայրերում, որտեղ գտնվում են ինքնաթիռի բեկորները:










