Բրիտանիան մտադիր է համոզել ԵՄ-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

15:39 • 20.07.14

Մեծ Բրիտանիան հուլիսի 22-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ կանի Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը, գրում է gazeta.ru-ն:


«Եթե Ռուսաստանը մինչ այդ արմատապես չփոխի իր դիրքորոշումը, մենք կոչ կանենք մեր եվրոպացի գործընկերներին հավեյլալ միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:


Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր Ուկրաինայում Boeing-ի վթարից հետո Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: